Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ԵՎՐՈՊԱՅԻ ՔԻՔ-ԲՈՔՍԻՆԳԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՀԱՂԹՈՂՆԵՐԻՆ
28.04.2015
Ապրիլի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունեց Սյունիքի մարզի <<Գարեգին Նժդեհ>> Քիք-բոքսինգի սպորտային ակումբի մարզիչ Ա. Սարգսյանին, ակումբի 3 մարզիկիներին և նրանց ծնողներին: Ակումբի մարզիկները` Է. Մարտիրոսյան, Ա. Ավետիսյան և Ար. Ավետիսյան նոր էին վերադարձել Լվովում կայացած WCFF վարկածով Եվրոպայի Քիք-բոքսինգի առաջնությունից: Երեքն էլ հաղթել են մրցույթում, վերադարձել ոսկե մեդալներով:
Մարզպետը շնորհավորելով մարզչին, մարզիկներին և նրանց ծնողներին, ասաց.
-Առողջ ապրելակերպի, սպորտի զարգացմանն ուղղված մեր ջանքերը արդեն տեսանելի արդյունքներ են տալիս: Ձեր հաղթանակով ուրախացրել և հպարտանալու առիթ եք տվել ոչ միայն ձեր ծնողներին, այլև Կապանի տարածաշրջանի մարդկանց:
Մարզպետը մարզչին և մարզիկներին դրամական պարգևներ հանձնեց, մաղթելով նոր հաղթանակներ և հաջողություններ առաջիկա մրցաշարերում:
Մարզիչ Ա. Սարգսյանը և մարզիկների ծնողները շնորհակալություն հայտնեցին մարզպետ Ս. Խաչատրյանին աջակցության համար: