Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ

28.04.2015

Ապրիլի 27-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 51 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քառասուներեք, աշխատանքի տեղավորման՝ հինգ, զինվորական ստաժը վերականգնելու, Գորիսի մանկավարժական համալսարան ընդունվելու միջնորդության, դատական վճռի հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից երեսունյոթին տրվել է դրական լուծում, երեքը մերժվել են, երեքը ուսումնասիրության ընթացքում են:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին հինգ դիմումները, ընթացք է տրվել զինվորական ստաժը վերականգնելու վերաբերյալ դիմումին, ընթացքի մեջ է դատական վճռի վերաբերյալ հարցը, մերժվել է Գորիսի մանկավարժական համալսարան ընդունվելու միջնորդության վերաբերյալ դիմումը:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00