Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԻՍՈՒՄ ԶՈՐԱՀԱՎԱՔԱՅԻՆ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

05.05.2015

Ապրիլի 30-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսի քաղաքապետարանի նիստերի դահլիճում ացկացրեց աշխատանքային խորհրդակցություն: Մասնակցում էին Գորիսի և Սիսիանի տարածաշրջանների քաղաքային և գյուղական համայնքների, զինկոմիսարիատների և իրավապահ մարմինների ղեկավարներ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին մարզի զորահավաքային նախապատրաստության պլանով նախատեսված միջոցառումները հավուր պատշաճի կազմակերպելու և ընթացիկ ամսում անցկացվելիք զորավարժություններին վերաբերող հարցեր: Մարզպետը կարևորեց զորավարժություններին մարզի պատշաճ մակարդակով մասնակցությունը և կազմակերպումը:
Մարզպետ Ս. Խաչատրյանը հանգամանորեն ծանոթացավ կատարված աշխատանքներին, առկա խնդիրներին:Նա տվեց նաև մի շարք հանձնարարականներ, այդ թվում՝ սեղմ ժամկետում տրանսպորտային միջոցների տեխնիկական զննություն անցկացնելու անհրաժեշտության մասին:
Օգտվելով առիթից, համայնքների ղեկավարները բարձրացրեցին իրենց հուզող խնդիրները, անդրադարձան նաև Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի, Շուշիի ազատագրման և Երկրապահի օրվա միջոցառումներին վերաբերող կազմակերպչական հարցերի:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 11:43:16