Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

07.05.2015

Մայիսի 6-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն անցկացրել է աշխատանքային խորհրդակցություն` կապված մարզում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացվող սկրինինգային ծրագրի հետ: Ներկա էին ՀՀ ԱՆ <<ԱԾԻԳ>> ՊՀ տնօրեն Ն. Զուլոյանը, ծրագրի ղեկավար Ե. Երիբեկյանը, գնումների մասնագետ Գ. Գաբրիելյանը, մարզային ենթակայության առողջության առաջնային պահպանում իրականացնող ընկերությունների ղեկավարները:
Ողջունելով ներկաներին մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց.
-Հարգելի բժիշկներ, դուք արդեն տեղյակ եք քննարկվող ծրագիրն: <<ԱԾԻԳ>>-ը մեր մարզում մի շարք հաջողված ծրագրեր է իրականացնում, որոնցից են Մեղրիի տարածաշրջանային բժշկական կենտրոնի նոր շենքի և Կապանի բժշկական կենտրոնի հիվանդանոցային ծառայության համար թերապևտիկ մասնաշենքի կառուցումը: Վստահ եմ, որ մեր համագործակցությունը այս նոր իրականացվող ծրագրի շրջանակներում նույնպես արդյունավետ կլինի:
Առողջապահության նախարարության <<ԱԾԻԳ>> ՊՀ տնօրեն Ն. Զուլոյանը ընդհանուր գծերով ներկայացրեց ծրագրի դրույթները և հետագա անելիքները.
- Ինչպես արդեն գիտեք հունվարի մեկից ակսվել է Համաշխարհային բանկի կողմից ֆինանսավորվող <<Հիվանդությունների կանխարգելում և վերահսկում>> վարկային ծրագրի շրջանականեում իրականացվող ոչ վարակիչ հիվանդությունների զանգվածային սկրինինգների իրականացման գործընթացը: Նախքան ծրագրի սկսելը շուրջ 1,5 տարի իրականացվել են նախապատրաստական աշխատանքներ: Մշակվել են ուղեցույցներ, վերապատրաստվել են 3500 վարչական աշխատողներ և բժիշկներ` մանկաբարձներ, թերապևտներ, ընտանեկան բժիշկներ, բջջաբաններ: Մշակվել է հանրային իրազեկման ռազմավարություն: Ծրագրի հիմնական նպատակը կայանում է երեք ամենատարածված ոչ վարակիչ (հիպերտոնիա, շաքարային դիաբետ, արգանդի պարանոցի քաղցքեղ) հիվանդությունների վաղ հայտնաբերմանն ու վերահսկմանը:
Խորհրդակցությունում ծավալվեց գործնական քննարկում ծրագրի և մասնավորապես գնումների գործընթացի կապված խնդիրների շուրջ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50