Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ԵՎ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՈՒՄ

09.05.2015

Այսօր մարզկենտրոն Կապանում տեղի ունեցան Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված միջոցառումներ, որոնց մասնակցեց ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Ներկա էին գեներալ-մայոր Վ. Հայրապետյանը, Սյունիքի առաջին բանակային կորպուսի հրամանատար, գնդապետ Տ. Փարվանյանը, գնդապետ Ս.Պողոսյանը, Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանը, մարզպետի տեղակալներ Վ.Գրիգորյանը, Վ.Դավթյանը, խորհրդական Վ. Հովհաննիսյանը, օգնականներ Վ.Դավթյանը, Զ. Նիկողոսյանը, մարզպետարանի ողջ աշխատակազմը, զինվորականներ, հայրենական պատերազմի վետերաններ, երկրապահ կամավորականներ, քաղաքացիներ: Գարեգին Նժդեհի հրապարակում Կապանի N զորամասի մասնակցությամբ ցուցադրական վարժությունները դիտելուց հետո ներկաները շարժվեցին դեպի Բաղաբուրջի հուշահամալիր, ծաղիկներ դրեցին Հայրենական մեծ պատերազմում և արցախյան գոյամարտում զոհված հայորդիների շիրիմներին:
Մարզպետն այցելեց նաև Կապանի Շմավոն Մովսիսյանի անվան տուն-թանգարան: Շրջելով Կապանի տարածաշրջանի Հայրենական մեծ պատերազմի մասնակիցներին նվիրված նորաբաց ցուցասրահում` ծանոթացավ ցուցադրվող հարուստ նյութերին:
Վ. Սարգսյանի անվան մանկական զբոսայգում տեղակայված դաշտային խոհանոցում մարզպետը շնորհավորեց վետերաններին տոնի առիթով, ամուր առողջություն մաղթեց և դրամական պարգևներ հանձնեց: Զբոսայգու բացօթյա դահլիճում անցկացվող հանդիսության ընթացքում մարզպետ Ս. Խաչատրյանը վետերաններին հանձնեց <<1941-1945թթ. ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄՈՒՄ ՏԱՐԱԾ ՀԱՂԹԱՆԱԿԻ 70-ԱՄՅԱԿ>> հոբելյանական մեդալներ:
Իր ելույթում մարզպետը կարևորեց Հայրենական մեծ պատերազմի մասնակիցների դերակատարությունը սերունդների դաստիարակության մեջ` նշելով.
-Հարգելի' վետերաններ, դուք մեծ արժեք եք մեզ համար: Դուք կարողացաք հաղթել ֆաշիզմին, վերջ դրեցիք այդ նենգ գաղափարախոսությանն ու չարիքին, փրկեցիք մեր ժողովրդին հերթական անգամ սպանդի ենթարկվելուց: Շնորհակալությու'ն ձեզ: Արցախյան գոյամարտում մենք կարողացանք տոկուն մնալ և հաղթանակներ կերտել, որովհետև դաստիարակվել էինք ձեր ոգով, մեր աչքի առաջ ունեինք ձեր հաղթանակներն ու սխրանքը:
Մարզպետի հանձնարարականով մայիսի 7-ին և 8-ին հուշամեդալներ և դրամական պարգևներ են հանձնվել Սյունիքի մարզի բոլոր այն վետերաններին, ովքեր առողջական խնդիրների հետ կապված ի վիճակի չեն եղել ներկայանալ մարզկենտրոնում կազմակերպված մայիսի 9-ի Հաղթանակի և խաղաղության տոնին նվիրված արարողություններին:
Օրվա կեսին մարզպետ Ս. Խաչատրյանը մեկնեց Գորիսի տարածաշրջանի Քարահունջ գյուղ, որտեղ մասնակցեց արցախյան գոյամարտում զոհված ազատամարտիկներին նվիրված խաչքարի բացմանը:
Հայրենական մեծ պատերազմի 70-ամյակին և Շուշիի ազատագրությանը նվիրված միջոցառումներ են տեղի ունեցել նաև Մեղրիի, Գորիսի, Սիսիանի տարածաշրջանի քաղաքային և գյուղական համայնքներում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-09-11 15:40:41