Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՎԱՐՏՎԵԼ ԵՆ ՍՐԱՇԵՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱԿԱՆԱԶԵՐԾՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

14.05.2015

Մայիսի 13-ին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը մասնակցել է Սրաշեն համայնքի ականազերծված տարածքների պաշտոնապես Սյունիքի մարզպետարանին հանձնման արարողությանը: Ներկա էին փորձագետներ պարոն Մ. Մըքքլոյը, տիկին Կ. Քոֆեյը, << Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն>> ՊՈԱԿ-ի, <<ՀԱԼՈ-թրասթ>> կազմակերպության ներկայացուցիչները, Սրաշեն և Ներքին Հանդ համայնքների ղեկավարները: Կատարվել են ականազերծման աշխատանքներ ՀՀ Սյունիքի մարզի Սրաշեն համայնքում: Ստուգազննվել, մաքրվել և հետագա նպատակային օգտագործման է հանձնվել 18281 մ² մակերեսով տարածք:
Վ. Գրիգորյանը, խոսելով Սյունիքի մարզում ականազերծման խնդիրների մասին, կարևորել է հետագա համագործակցությունը և շնորհակալություն հայտնել կատարված աշխատանքների համար:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00