Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԼԵՌՆԱԳՈՐԾՆԵՐԻ ԹԻՎ 3 ՀԱՆՐԱԿԱՑԱՐԱՆԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ՀԱՆՁՆՎԵՑԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՎԿԱՅԱԳՐԵՐ

15.05.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Սյունիքի մարզպետարանի դահլիճում հանդիպել է Սյունիքի մարզի Կապան քաղաքի Լեռնագործների N 3 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչներին և նրանց հանձնել բնակարանի սեփականության իրավունքի վկայագրերը: ՀՀ կառավարության որոշումով 2014 թվականին կառավարության պահուստային ֆոնդի միջոցներով Սյունիքի մարզպետարանը ձեռք է բերել նշված հանրակացարանային տարածքը և նվիրաբերել այդտեղ արդեն տասը տարի բնակվող քաղաքացիներին:
Մարզպետ Ս. Խաչատրյանը ողջունելով ներկաներին ասաց.
_Այսօր ընտանիքի միջազգային օրն է և ես շնորհավորում եմ ձեզ այդ առիթով: Շնորհավորում եմ նաև ձեր բնակարանամուտը, թող այն նոր երջանկության և բարեկացության սկիզբ դառնա ձեր ընտանիքների համար:
Հանրակացարանի բնակիչները շնորհակալություն հայտնեցին մարզպետին, նշելով որ նա շուրջ տասը տարի սատարել է իրենց, ինչի արդյունքում իրենք չեն վտարվել այդ ց բնակարաններից: Ավելին, այդ բնակարաններն անվարձահատույց տրվել են իրենց:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00