Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԸՆՏԱՆԻՔԻ ՕՐՎԱ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ

15.05.2015

Սիրելի' սյունեցիներ, շնորհավորում եմ ձեզ այնպիսի նվիրական տոնի առիթով, ինչպիսին ընտանիքի օրն է:
Ընտանիքը Հայաստանի Հանրապետությունում գտնվում է պետության հովանավորության և պաշտպանության ներքո: Այն մարդկային արժեքների, մշակույթի պահպանողն է, որի շնորհիվ ամրանում ու զարգանում է պետությունը, աճում ազգի բարեկեցությունը:
Ընտանիքը Սյունյաց աշխարհում մշտապես եղել է ողջ համայնքի ուշադրության կենտրոնում, նրա բազմանդամությամբ և բարօրությամբ է կերտվել երկրի հզորությունն ու անվտանգությունը: Ընտանեկան օջախից քաղցր ոչինչ չկա: Սյունիքում հաճախ են ընտանիքի փոխարեն օգտագործում օջախ բառը, որը ջերմության, լույսի, առատության խորհրդանիշ է: Սյունեցու հպարտ կեցվածքն ու հերոսական կենսագրությունը կերտվել է սյունյաց ընտանիքի ամրության շնորհիվ: Հարափոփոխ այս աշխարհում մենք` սյունեցիներս, շարունակում ենք պահպանել ազգային ընտանեկան արժեքները: Դարերի փորձությունները, ժամանակների ազդեցություններն անգամ չկարողացան ստվերել մեր ընտանիքների ազգային նկարագիրը: Դրանք հարատև են ներքին փոխըմբռնմամբ և փոխզիջմամբ, հարգանքով ու հասկացողությամբ:
Ընտանիքների ամրությունն այն գրավականն է, որով զարգանում և շարունակում է կայուն մնալ մեր պետությունը:
Թող ձեր օջախներում թևածեն սերը, ընտանեկան անդորրն ու համերաշխությունը: Մաղթում եմ ձեզ յոթ որդով սեղան նստել, ապրել առողջ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00