Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ CARD ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

20.05.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է CARD հիմնադրամի պատասխանատուներ Ա. Զաքարյանին, Ռ. Նալբանդյանին, Հ. Ալթունյանին, Կ. Բաղդասարյանին, Է. Ստեփանյանին, ՀԱԱՀ ագրոէկոլոգիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Մ. Գալստյանին: Քննարկվեցին հիմնադրամի կողմից իրականացվող <<Շուկաներ Մեղրիի համար>> ծրագրի շրջանակներում Մեղրիի տարածաշրջանի շրջանավարտների համար ագրոէկոնոմիկայի համալսարանում նպատակային տեղեր ապահովելու, ագրոէկոնոմիկական խորհրդատվական ծառայություն ստեղծելու, մարտ ամսին բերքատվություն ապահովող նոր տեսակների բուսաբուծության, Մեղրին էտալոնային գյուղատնտեսական տարածաշրջան դարձնելու անհրաժեշտ պայմաններն ու հնարավորությունները:
Մարզպետ Ս. Խաչատրյանը, խոսելով նշված հարցերի մասին, ասաց.
- Մեղրին յուրահատուկ է իր աշխարհագրությամբ: Նրա առանձնահատկությունը կայանում է հողի բարձր բերքատվության և ժայռերից փոխանցվող ջերմության մեջ: Մեղրեցիները հայտնի են որպես գիտակ գյուղատնտեսներ: Ձեր ծրագրի հաջողության գրավականը տնտեսական հնարավորությունների մեծացման մեջ է: Ես, որպես Սյունիքի մարզպետ, կստեղծեմ անհրաժեշտ բոլոր հնարավոր պայմանները <<Շուկաներ Մեղրիի համար>> ծրագրի հաջող ընթացքն ապահովելու համար:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11