Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՎԵՐՋԻՆ ԴԱՍԻ ԱՌԻԹՈՎ

22.05.2015

Սիրելի' շրջանավարտներ
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները դպրոցում ուսումնառության վերջին օրվա և Վերջին դասի կապակցությամբ: Դպրոցի, սիրելի ուսուցիչների և դասընկերների մասին անմոռանալի ու թանկ հուշերը ձեզ կուղեկցեն ամբողջ կյանքի ընթացքում:
Համոզված եմ, որ դպրոցում ստացած գիտելիքները կօգնեն ձեզ կյանքում հաղթահարել դժվարություններն ու մարտահրավերները և դառնալ մեր պետության զարգացման ակտիվ մասնակիցը:
Վստահ եմ, որ դուք միշտ բարձր եք պահելու սյունեցու պատիվը, և մենք շատ առիթներ ենք ունենալու հպարտանալու ձեր հաջողություններով ու նվաճումներով: Սյունեցին անպարտելի է ոչ միայն զենքով, այլև գրչով ու մտքի ուժով, գիտելիքներով ու ոգու ամրությամբ: Շնորհավորելով աշակերտներին դպրոցն ավարտելու կապակցությամբ, երախտագիտությամբ նշում եմ, որ բոլորս առաջին հերթին պարտական ենք մեր մանկավարժներին:
Սիրելի'  ուսուցիչներ, դուք կյանքի նոր աստիճան եք ուղղորդում մի նոր սերնդի, որին փոխանցել եք ձեր գիտելիքներն ու հոգու ջերմությունը: Խոնարհումով ու հարգանքով իմ շնորհակալության խոսքն եմ ուղղում ձեզ՝ հայրենանվեր աշխատանքի համար:
Շնորհավորում եմ նաև հուզումնալից պահ ապրող բոլոր ծնողներին և հույս հայտնում , որ իրականություն կդառնան իրենց զավակների հետ կապված բոլոր նվիրական երազանքները:
Սիրելի' շրջանավարտներ, վստահ եմ, որ դուք հպարտությամբ միշտ բարձր կպահեք Հայաստանի Հանրապետության քաղաքացու և սյունեցու պատիվը:
Բարի՜ երթ ձեզ, երջանկություն, նորանոր բարձունքների նվաճում և ամենայն բարիք:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11