Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԸ ԱՅՑԵԼԵՑԻՆ ԿԱՊԱՆԻ ԾՆՆԴԱՏՈՒՆ

01.06.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի և ՀՀԿ Սյունիքի մարզային կառույցի կանանց խորհրդի նախաձեռնությամբ այսօր ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Վ. Դավթյանն ու մարզպետարանի աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի պետ Ա. Ոսկանյանը, Կապանի թիվ 3 հատուկ կրթահամալիրի տնօրեն Ռ. Դավթյանն այցելեցին <<Կապանի բժշկական կենտրոնի>> ծննդաբերական բաժանմունք: Հունիսի 1-ի՝ Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առիթով նրանք ծանոթացան ծննդատան պայմաններին ու հնարավորություններին, ինչպես նաև նորածիններին ու նրանց մայրերին հանձնեցին նվերներ:
ՀՀ Սյունիքի մարզպետի օգնական Վ. Դավթյանը նշեց, որ բոլորս պետք է անենք ամեն ինչ մեր երեխաների անհոգ մանկությունն ապահովելու համար և վստահություն հայտնեց, որ մարզային իշխանությունները ջանք ու եռանդ չեն խնայում բոլոր հնարավոր պայմանները ստեղծելու համար:
Այցելությունից հետո մարզպետարանի ներկայացուցիչները մասնակցեցին Երեխաների իրավունքների միջազգային օրվա առիթով կազմակերպված միջոցառումներին՝ կավճանկարչությանը, մանկական ստեղծագործությունների ցուցահանդեսին, ռոբոտատեխնիկայի ցուցադրությանը, հեքիաթների հերոսների մասնակցությամբ խաղերին, տիկնիկային ներկայացմանը, մանկական համերգին, ֆլեշմոբին:
Օրվա առիթով մարզպետ Ս. Խաչատրյանի նախաձեռնությամբ մարզի այս տարվա մայիս ամսին ծնված զույգ երեխաների ընտանիքներին և երկկողմանի ծնողազուրկ երեխաներին տրվել է նաև դրամական աջակցություն:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11