Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՕՐՎԱ՝ ՀՈՒՆԻՍԻ 1-Ի ԱՌԻԹՈՎ

01.06.2015

Ամենաջերմ սիրով ու ամենաբարի ցանկություններով շնորհավորում եմ սյունյաց մանուկներին Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:
Ամռան առաջին օրը՝ հունիսի 1-ը, աշխարհի շատ երկրներում տոնում են որպես Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օր, որը քաղաքակիրթ մարդկությունը նշում է 1950 թվականից:
Այս օրը ուրախ ու բերկրալի տոն է մոլորակի բոլոր մանուկների համար, նաև՝ հիշեցում հասարակության բոլոր անդամներին, որ անհրաժեշտ է ապահովել երեխաների երջանիկ, ուրախ և անհոգ ապրելու պայմանները: Յուրաքանչյուր երեխայի մեջ կա մի կտոր մեր ներկայից ու հույս՝ ուղղված ապագային: Որքան արժանավայել է ներկան, նույնքան խոստումնալից է ապագան: Հոգատար ու սրտացավ վերաբերմունքը երեխաների նկատմամբ ապահովում է մեր պետականության վաղվա օրը:
Սիրելի փոքրիկներ, եղեք առողջ ու երջանիկ: Թող ձեր մանկությունն անցնի խաղաղության ու սիրո, ուշադրության, պետական ու ծնողական հովանավորության ներքո:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11