Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

02.06.2015

Հունիսի 2-ին (մայիսի 25-ի փոխարեն) ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 39 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանվեց, աշխատանքի տեղավորման՝ հինգ, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երկու, շենքի տանիքի վերանորոգման՝ երկու, տնօրենի անօրինաական գործողությունների, շենքի բակի բարեկարգման, բնակարան ձեռք բերելու, և երկրաշարժից տուժած շենքի փոխհատուցման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից տասնիննին տրվել է դրական լուծում, չորսը՝ մերժվել է, երեքը՝ ուսումնասիրության ընթացքում է:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմած քաղաքացիները, բավարարվել են առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին դիմումները, ընթացքի մեջ են շենքի տանիքի վերանորոգման, բակի բարեկարգման, երկրաշարժից տուժած տան փոխհատուցման, տնօրենի անօրինաական գործողությունների վերաբերյալ դիմումները, մերժվել է բնակարան ձեռք բերելու մասին դիմումը:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:14:04