Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է <<ԾԱՂԿԻ ՏՈՆ>> ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

05.06.2015

Հունիսի 5-ին Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Սիսիանի մարզադաշտում անցկացվող <<Ծաղկի տոն>> համահայկական փառատոնի բացման արարողությանը:
Տոնի նախաձեռնությունը սահմանափակ կարողություններով մարդկանց «Խարիսխ» հասարակական կազմակերպությանն էր:
Առանձին տաղավարներում ներկայացված էին հաշմանդամների ձեռքերով պատրաստված կիրառական արվեստի նմուշներ, գեղանկարներ, ձեռքի աշխատանքներ, հրավիրված էին երաժշտական կոլեկտիվներ, անհատ կատարողներ: Հայաստանի Հանրապետության 5 մարզերն ու Արցախը ներկայացնող տաղավարներում հիմնականում սահմանափակ կարողություններով մարդիկ էին: Մարզպետ Ս. Խաչատրյանը շրջեց տաղավարներով, ծանոթացավ ցուցադրվող նմուշներին, հետաքրքրվեց հաշմանդամների առօրյայով:
Փառատոնի շրջանակներում Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում <<Տիկնիկ>> հասարակական կազմակերպության ուժերով բեմադրվեց <<Սասունցի Դավիթ>> տիկնիկային ներկայացումը:
Փառատոնի ծրագիրը ներառում էր մրցանակաբաշխություն: Մրցանակներ էին սահմանվել <<Ծաղկի ամենահարուստ տեսականի>>, <<Ծաղիկներից պատրաստված ամենագեղեցիկ կոմպոզիցիա>>,<<Ամենաակտիվ համայնք>>,<<Ամենահայկական համայնք>> անվանակարգերում:
«Ծաղկի ամենահարուստ տեսականի» անվանակարգում մրցանակը հանձնվեց Սիսիանի Սալվարդ գյուղի ներկայացուցիչներին, որոնց պատրաստած տեսականու մեջ 73 տեսակի ծաղիկ կար, «Ծաղիկներից պատրաստված ամենագեղեցիկ կոմպոզիցիայի» համար՝ Գյումրուն: Փառատոնի մասնակիցներից ամենաակտիվ համայնք ճանաչվեց Եղեգնաձոր քաղաքը, ամենահայկական համայնքը՝ Արցախը: Շարադրությունների մրցույթում հաղթող ճանաչվեց Սիսիանի N4 դպրոցի ութերորդ դասարանի աշակերտուհի Գայանե Խառատյանը: Խրախուսական մրցանակների և պատվոգրերի արժանացան միջոցառման մի խումբ մասնակիցներ:
<<Ծաղկի տոն>> փառատոնը եզրափակվեց տոնական հրավառությամբ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24