Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ՄԵՂՐԻԻ ՍԱՀՄԱՆԱՊԱՀ ՋՈԿԱՏԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 60- ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

10.06.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հունիսի 10-ին Մեղրիում մասնակցել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության Մեղրիի սահմանապահ ջոկատի կազմավորման 60-ամյակին նվիրված միջոցառմանը:
Հոբելյանին նվիրված տոնական հանդիսությանը ներկա էին նաև Հայաստանում ռուս-հայկական միացյալ զորքերի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը, ՀՀ-ում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան ներկայացուցիչներ, սահմանապահ զորքերի վետերաններ, ջոկատի նախկին հրամանատարներ, մարզի համայնքի ղեկավարներ, հյուրեր:
Հոբելյանի առթիվ ներկաներին շնորհավորեց Մեղրիի սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Անդրեյ Կորչանովը, մասնավորապես նշելով, որ միշտ արդիական է մնում այն հանգամանքը, որ պետական սահմանը պահպանում է ողջ ժողովուրդը, ինչի համար երախտագիտություն հայտնեց այն կառույցների ներկայացուցիչներին, ովքեր միշտ իրենց հետ են եղել և աջակցել:
Հոբելյանին նվիրված հանդիսությանը շնորհավորանքի ու բարեմաղթանքի խոսք ասաց նաև Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը:
Հայաստանի Հանրապետությունում ՌԴ Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության աշխատակազմի ներկայացուցիչ, գնդապետ Սերգեյ Մելչարիկը շնորհավորանքներից հետո պատվոգրեր հանձնեց Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանին, Մեղրիի քաղաքապետ Արշավիր Հովհաննիսյանին:
Հանդիսությանը իրենց կատարումներով հանդես եկավ նաև սահմանապահ վարչության ռազմական նվագախումբը:
Խրախուսանքների, հուշանվերների, դրամական պարգևների արժանացան մի շարք սահմանապահներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50