Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԵՂՐԻՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԱՎ ՀՐԴԵՀԻ ՊԱՏՃԱՌԱԾ ՎՆԱՍՆԵՐԻՆ

15.06.2015

Հունիսի 15-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելեց Մեղրի՝ Անդրանիկ փողոցի թիվ 7 շենքում տեղի ունեցած հրդեհի հետևանքներին տեղում ծանոթանալու նպատակով: Մարզպետին ուղեկցում էին Մեղրիի քաղաքապետ Ա. Հովհաննիսյանը, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանը: Մարզի ղեկավարը շրջել է հրդեհված շենքի տարածքում, զրուցել շենքի անօթևան մնացած բնակիչների հետ:
Տեղում լուծում տրվեցին էլեկտրամատակարարման և ջրամատակարարման հետ կապված հարցերին:Մարզպետ Ս. Խաչատրյանը Մեղրիի քաղաքապետի և բնակարանները հրդեհի հետևանքով կորցրած բնակիչների հետ քննարկեց նրանց բնակարանով ապահովելու խնդիրը:
Այնուհետև մարզպետ Ս. Խաչատրյանը հրդեհի հետևանքների վերացման և առկա խնդիրների հետ կապված հարցերի վերաբերյալ Մեղրու քաղաքապետարանում անցկացրեց խորհրդակցություն քաղաքապետարանի ներկայացուցիչների և շահագրգիռ կազմակերպությունների ղեկավարների մասնակցությամբ:
Նա տեղեկացրեց, որ ստեղծվել է մարզային հանձնաժողով՝ վնասի չափերը ճշտելու նպատակով, և արդյունքները կներկայացվեն Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն: Հաշվի առնելով առկա իրավիճակը և նոր առաջացած հանգամանքները, բնակարանային խնդրի լուծման նպատակով առաջարկություն է ներկայացվել ՏԿԱԻՆ՝ «Մեղրու բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի հիվանդանոցի նախկին շենքը Մեղրի քաղաքային համայնքին հանձնելու, այն բնակելի շենքի վերակառուցելու և տուժած ընտանիքներին տրամադրելու համար:
Ս. թ. հունիսի 13-ին Մեղրի քաղաքային համայնքի Զորավար Անդրանիկ փողոցի թիվ 7 բնակելի շենքում բռնկված հրդեհի պատճառով 16 ընտանիք հայտնվել են անօթևան վիճակում և ներկայումս բնակեցվել են ժամանակավոր կացարաններում:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 12:44:51