Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԱԿՍԵԼ ԲԱԿՈՒՆՑԻ ԾՆՆԴՅԱՆ 116-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
16.06.2015

Հունիսի 16-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գորիսում մասնակցել է հայ նշանավոր գրող Ակսել Բակունցի ծննդյան 116-ամյակին նվիրված միջոցառմանը: Մարզպետը հարգանքի տուրք է մատուցել մեծանուն գրողի հիշատակին՝ ծաղիկներ դրել հուշարձանին:
Գրական տոնն այս տարի նշանավորվեց հիշարժան իրադարձությամբ. թանգարանի բակում Սյունիքի մարզպետի մեկենասությամբ տեղադրվեց գրողի կիսանդրին (քանդակագործ՝ Մ.Ղուկասյան): Մարզպետ Ս.Խաչատրյանի, մարզպետի տեղակալ Վ.Դավթյանի, Գորիսի քաղաքապետ Վ.Ադունցի, Գորիսի հոգևոր թեմի առաջնորդ Ահարոն քահանա Մելքումյանի և պաշտոնատար այլ անձանց անմիջական մասնակցությամբ էլ տեղի ունեցավ հուշարձանի բացման հանդիսավոր արարողությունը:
Տոնական միջոցառումները շարունակվեցին Գ.Պարոնյանի անվան արվեստի դպրոցի
և ՀՀ գեղագիտության ազգային կենտրոնի Գորիսի մասնաճյուղի կողմից
կազմակերպված բակունցյան մոտիվներով գեղանկարների ցուցահանդեսով
և <<Միրհավ>> գրական ակումբի գեղարվեստական ցերեկույթով, ինչպես նաև Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոնի ժողգործիքների համույթի
ու Շառլ Ազնավուրի անվան երաժշտական դպրոցի սաների կատարումներով,
մատաղի հյուրասիրությամբ: