Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊՈՒՄ Է ՈՒՆԵՑԵԼ ՀՀ-ՈՒՄ ԱՐԳԵՆՏԻՆԱՅԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԵՍՊԱՆԻ ՀԵՏ

18.06.2015

Հունիսի 18-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը ընդունել է ճանաչողական այցով Սյունիքում գտնվող ՀՀ –ում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Գոնզալո Ուրրիոլաբեիտիային:
Ողջունելով դեսպանին՝ մարզպետ Ս. Խաչատրյանը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և մաղթել հաջողություններ:
Մարզպետը համառոտ տեղեկատվություն ներկայացրեց մարզի վերաբերյալ, ապա քննարկվել են մարզի տարբեր բնագավառներում փոխգործակցության ներուժի բացահայտման և լիարժեք օգտագործմանն առնչվող հարցեր:
Անդրադառնալով երկու երկրների բարձր մակարդակի համագործակցությանը՝ մարզպետը նշել է, որ նմանատիպ շփումները ամուր հիմքեր կստեղծեն մի շարք ոլորտներում՝ կրթություն, մշակույթ, տնտեսություն, զբոսաշրջություն և այլն, համագործակցությունը զարգացնելու համար և հույս հայտնել հետագա սերտ համագործակցության վերաբերյալ:
Դեսպան Ուրրիոլաբեիտիան շնորհակալություն հայտնեց մարզպետ Ս. Խաչատրյանին ջերմ ընդունելության համար, ներկայացրեց այցի նպատակը և հույս հայտնեց, որ ճանաչողական այցին կհետևեն նաև գործնական այցելությունները:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 14:19:38