Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԵՂՐԻԻ ՀՐԴԵՀԻՑ ՏՈՒԺԱԾ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԸ ԲՆԱԿԱՐԱՆՆԵՐ ԿՍՏԱՆԱՆ

18.06.2015

ՀՀ կառավարության հունիսի 18-ին կայացած հերթական նիստում որոշել է
Մեղրի քաղաքի Մ. Օհանջանյան 92/1 հասցեում գտնվող Մեղրիի բժշկական կենտրոնի ինֆեկցիոն մասնաշենքը և դրա օգտագործման ու սպասարկման համար առանձնացված հողամասը անհատույց, սեփականության իրավունքով նվիրաբերել է Մեղրիի քաղաքային համայնքին որպես բնակելի շենք վերակառուցելու և ս.թ. հունիսի 13-ին Մեղրիի Զորավար Անդրանիկի փողոցի N 7 բնակելի շենքում բռնկած հրդեհից տուժած ընտանիքներին և քաղաքապետարանում հաշվառված և բնակարանի կարիք ունեցող երիտասարդ ընտանիքներին սեփականության իրավունքով, անհատույց տրամադրելու պայմանով:
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի խոսքով, կառավարությունն այս որոշմամբ երկու հարց է լուծում. նախ՝ բնակարանով ապահովում է այն ընտանիքներին, որոնք հրդեհի հետևանքով կորցրել են իրենց բնակարանները, երկրորդ՝ լուծվում է Մեղրիի երիտասարդ ընտանիքներին բնակարաններով ապահովելու հարցը: Հրդեհից տուժածներին մարզպետն այժմ տեղավորել է ժամանակավոր կացարաններում, և նրանց հարցը շատ արագ պետք է լուծվի: Վարչապետը պատկան մարմիններին հանձնարարել է շուտափույթ կարգավորել բոլոր իրավական-տեխնիկական խնդիրները, որպեսզի նշված ընտանիքներն հնարավորինս արագ տեղավորվեն նոր բնակարաններում:


 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24