Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԻ ՏԵՂԱԿԱԼ Վ. ԴԱՎԹՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԿԱՊԱՆԻ ԱՐՎԵՍՏԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ 50-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ

19.06.2015

Հունիսի 19-ին Կապանի արվեստի պետական քոլեջը նշեց իր հիմնադրման 50-ամյակը, որին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը, մարզպետի խորհրդական Վ. Հովհաննիսյանը, բազմաթիվ հյուրեր մարզից և մայրաքաղաքից:
Արվեստի քոլեջի երգեհոնային դահլիճում կազմակերպված միջոցառման ընթացքում ներկաները երախտագիտության և շնորհավորանքի խոսքեր հնչեցրին կրթօջախի հոբելյանի կապակցությամբ: Տեսաֆիլմի միջոցով ներկայացվեցին քոլեջի տասնամյակների պատմությունն ու գործունեությունը, ձեռքբերումները:
Կեսդարյա պատմություն ունեցող կրթօջախը հանդիսանում է տարածաշրջանում արվեստի տարբեր ճյուղերում միջին մասնագիտական կրթություն տվող միակ ուսումնական հաստատությունը: 1965թ.հիմնադրված երաժշտական ուսումնարանը 2006թվականին վերանվանվեց <<Արվեստի պետական քոլեջ>>:Ընդլայնելով իր գործունեությունը՝ այստեղ բացվեցին նաև գեղարվեստի բաժիններ:Հիսունամյա գործունեության ընթացքում ունեցել է հազարավոր շրջանավարտներ:
Միջոցառման ընթացքում ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը ներկայացրեց ՀՀ Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանի շնորհավորական խոսքը, որում մասնավորապես ասված էր.
<<… Երաժշտության ու արվեստի ոլորտում լինելով Սյունիքի միակ կրթօջախը, այն իր շրջանավարտներով ու դաստիարակած երաժիշտ-մանկավարժներով համալրել է նաև մարզի մշակույթի կենտրոնները, հանրակրթական և նախադպրոցական ուսումնական հաստատությունները:
Անգամ արցախյան ազատամարտի ծանր ու դժվարին տարիներին Կապանի երաժշտական ուսումնարանը ոչ մի օր չընդհատեց իր գործունեությունը:
Ուրախությամբ և հպարտությամբ նշում եմ, որ դուք ազգային գործի արժանավոր մշակներ եք և փառքով եք կրում մշակութային գործչի պատվավոր կոչումը:
Շնորհավորում եմ կեսդարյա հոբելյանի առիթով և մաղթում, որ ամուր պահեք այս կրթօջախի հեղինակությունն ու ոգին>>:
Վ. Դավթյանը կրթօջախի դասախոսներին հանձնեց Սյունիքի մարզպետի շնորհակալագրերը, նաև շնորհակալություն հայտնեց կրթօջախի մանկավարժական կազմին և տնօրենին՝ կատարած աշխատանքի, երիտասարդներին կրթելու և դաստիարակելու գործում մեծ ավանդ ունենալու համար:
Կրթօջախի անդամները շնորհակալագրեր ու պատվոգրեր ստացան նաև ՀՀ մշակույթի և ԿԳ նախարարություններից, իսկ տնօրեն Լիանա Հակոբյանին հանձնվեց ՀՀ մշակույթի նախարարության ոսկե մեդալը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 12:44:51