Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԲՈՒԺԱՇԽԱՏՈՂԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ
21.06.2015

Սիրելիՙ բուժաշխատողներ,
Ընդունեք իմ ջերմ շնորհավորանքներն ու բարեմաղթանքները ձեր մասնագիտական տոնի կապակցությամբ:
Այս օրն առիթ է մեկ անգամ ևս արժևորելու հասարակության կյանքում ձեր դերն ու նշանակությունը, մեծարումի ու երախտիքի անկեղծ խոսք հղելու ձեզ: Դուք անմնացորդ նվիրումով ու պատասխանատվությամբ եք կատարում ձեր գործը և, իրավամբ, վայելում եք հասարակության հարգանքն ու շնորհակալ վերաբերմունքը:
Մարզում շարունակվում է առողջապահական համակարգի արդիականցումը՝ հիմնարկների վերանորոգումն ու վերազինումը, մասնագետների որակավորմանն ու բուժաշխատողների շարքերը երիտասարդ կադրերով համալրմանն ուղղված ծրագրերը:
Առողջապահական համակարգի ամրապնդումն ու ծառայություններն ավելի հասանելի դարձնելը ոչ միայն պետության սոցիալական քաղաքականության առաջնահերթություններից է,այլև կյանքի որակի կարևորագույն ցուցիչ: Այս առումով, մարզում դեռ շատ անելիքներ ունենք ոլորտի կատարելագործման, մեր ազգաբնակչությանը բարձր որակի ու առավել մատչելի բուժօգնություն ապահովելու խնդրում:
Համոզված եմ, որ ձեր մասնագիտական հմտությունները, նվիրվածությունն ու մարդկանց նկատմամբ ուշադրությունն ամուր հիմք կլինեն ոլորտում իրականացվող բարեփոխումների և հետագա զարգացման համար:
Սիրելիՙ բժիշկներ, բուժքույրեր, բուժաշխատողներ, կրկին շնորհավորելով մասնագիտական տոնի կապակցությամբ, ձեզ ու ձեր ընտանիքներին մաղթում եմ ամուր առողջություն, բարեկեցություն ու երջանկություն: