Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԳԵՐԻՆԵՐԻ, ՊԱՏԱՆԴՆԵՐԻ, ԱՆՀԱՅՏ ԿՈՐԱԾՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԿԱՊԱՆՈՒՄ

25.06.2015

Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մասնակցել է Կապանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված միջոցառմանը` նվիրված գերիների, պատանդների, անհայտ կորածների հիշատակի օրվան: Ներկա էին Կապան և Քաջարան քաղաքային համայնքների ղեկավարներ Ա. Հայրապետյանը, Վ Գևորգյանը, գեներալ Մ. Սարգսյանը, մարզպետի օգնական Վ. Դավթյանը, գերիների, պատանդների, անհայտ կորածների հանձնաժողովի անդամ Զ. Հակոբյանը, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների ղեկավարներ, ներկայացուցիչներ, զինվորականներ, երկրապահ կամավորականներ:
   Կապանի Ս. Մեսրոպ Մաշտոց եկեղեցում հոգևոր հովիվ Տեր Վահան քահանա Հեբոյանի անցկացրած հոգեհանգստի արարողությանից հետո միջոցառման մասնակիցները շարժվեցին Բաղաբուրջի հուշահամալիր, որտեղ ծաղկեպսակներ դրեցին անհայտ կորած զինվորների հիշատակին կանգնեցված խաչքարին: Միջոցառումն ավարտվեց Կապանի մշակույթի կենտրոնում կազմակերպված հուշ-երեկոյով:
  Ի դեպ, ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանի որոշմամբ Սյունիքի մարզի անհայտ կորած ազատամարտիկների 28 ընտանիքներին տրվել է դրամական օգնություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50