Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՆԱԽԱԳԱՀԻ ՄՐՑԱՆԱԿԻ ՀԱՄԱՐ

29.06.2015


Հունիսի 28-ին Քաջարան քաղաքային համայնքի նորակառույց մարզահամալիրում տեղի ունեցավ Հայաստանի Հանրապետության նախագահի մրցանակի համար <<Լավագույն մարզական ընտանիք>> մրցույթի մարզային փուլը: Մրցույթին մասնակցում էր Կապան, Քաջարան, Սիսիան և Մեղրի քաղաքային համայնքների առաջին փուլում մրցանակային տեղեր զբաղեցրած 34 ընտանիք:
Մրցույթն սկսվեց Տեր Շիրակ քահանայի օրհնությամբ: Մասնակիցներին ուղջունեցին և հաջողություն մաղթեցին Քաջարանի քաղաքապետ Վ. Գևորգյանը, ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության վարչության մշակույթի և սպորտի բաժնի պետ Ս. Դավթյանը:
Մրցույթի գլխավոր մրցավարն էր Գ. Ստեփանյանը: Մասնակիցները մրցել են բասկետբոլի գնդակի նետում, խաղային փոխանցումավազք (30մ), խաղային փոխանցումավազք թենիսի գնդակներով, խաղային փոխանցումավազք (80մ), հրաձգություն, հավաքիր <<ՀԱՂԹԱՆԱԿ>> բառը մարզաձևերում:
Տարիքային չորս խմբերում մրցանակային տեղեր զբաղեցրած մասնակիցներին տրվեցին պատվոգրեր և դրամական պարգևներ:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 16:58:50