Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

30.06.2015

Հունիսի 29-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 35 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանինը, աշխատանքի տեղավորման՝ երկու, առողջարանային ուղեգիր հատկացնելու՝ երկու, շենքի տանիքի վերանորոգման և բնակարանի սեփականաշնորհման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից քսանութին տրվել է դրական լուծում, մեկը՝ ուսումնասիրության ընթացքում է:
Բավարարվել են առողջարանային ուղեգիր հատկացնելու մասին դիմումները, հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմած քաղաքացիները, ընթացքի մեջ են շենքի տանիքի վերանորոգման, բնակարանի սեփականաշնորհման վերաբերյալ դիմումները:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36