Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶԽՈՐՀՐԴԻ ՆԻՍՏ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ /ՏԵՍԱՆՅՈՒԹ/

10.07.2015



   2015թ հուլիսի 10-ին Սյունիքի մարզպետարանում տեղի ունեցավ ՀՀ Սյունիքի մարզի խորհրդի նիստ, որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Նիստին մասնակցում էին ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալները, աշխատակազմի ղեկավարը, աշխատակազմի կառուցվածքային ստորաբաժանումների պատասխանատուները, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների և մարզային ենթակայության կազմակերպությունների աշխատակիցները և քաղաքային ու գյուղական համայնքների ղեկավարները:
  Մարզպետ Սուրիկ Խաչատրյանը ներկայացրեց մարզի խորհրդի նիստի օրակարգը, որն ընդունվեց միաձայն:
  Մարզխորհրդի նիստում Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հ. Հովհաննիսյանը ներկայացրեց մարզի համայնքներում սեփական եկամուտների, գույքահարկի, հողի հարկի, համայնքի սեփականություն համարվող հողերի վարձավճարների, տեղական տուրքի հավաքման դինամիկան:
  ՀՀ տարածքային և արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի տեղական ինքնակառավարման վարչության պետ Ա. Գիլոյանը, անդրադառնալով Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հ. Հովհաննիսյանի ներկայացրած տվյալներին, նշեց, որ Սյունիքի մարզի վերոհիշյալ ցուցանիշները ամենաբարձրն են Հայաստանի Հանրապետությունում:
  Մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության վարչության պետ Ս. Թանգյանը ներկայացրեց երաշտի պատճառած վնասները, աշնանացան և գարնանացան բերքի քանակական և որակական ցուցանիշները:
Մարզպետի կողմից տրվեցին կոնկրետ հանձնարարականներ` երաշտի հետևանքների մեղմացման համար մշակված ռազմավարության և կատարվող աշխատանքների վերաբերյալ:
  Մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Ն. Գևորգյանը ներկայացրեց մարզի նախադպրոցական ուսումնական հաստատություններում սանիտարահիգիենիկ վիճակի` սննդի կառուցահատվածի կազմի ու մակերեսների, խոհանոցների, ինչպես նաև խմբերի սանիտարատեխնիկական սարքավորումների քանակի և տեխնիկական վիճակի ուսումնասիրությունների վերաբերյալ զեկույց:

  Մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանը ներկայացավ հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների և աշակերտների ամառային հանգստի կազմակերպման համար կատարված միջոցառումների վերաբերյալ զեկույցով:
  Ելույթ ունեցան նաև ՀՀ ԱԺ պատգամավոր Ա. Կարապետյանը, Հալիձոր գյուղական համայնքի ղեկավար Մ. Գերասիմյանը:
  Մարզպետ Ս. Խաչատրյանը, իր ելույթում անդրադառնալով քննարկվող հարցերին, մասնավորապես նշեց. (մանրամասները տեսանյութում)
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36