Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ՀԱՆԴԻՊՈՒՄ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՈՒՄ

15.07.2015

   Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ընդունել է <<1500000+1 հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ>> հասարակական կազմակերպության նախագահ Ա. Ավետիսյանին, կազմակերպության իրավաբանական բաժնի պետ Ս. Հովհաննիսյանին: Հանդիպմանը ներկա էին մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, մարզպետարանի աշխատակազմի ղեկավար Ռ. Ղազարյանը, մարզպետի օգնական  Վ. Դավթյանը, մարզպետարանի աշխատակազմի ստորաբաժանումների ղեկավարները:
  Կազմակերպությունն իրականացնում է Հայոց ցեղասպանության ճանաչմանն ու պատմական արդարության վերականգնմանն ուղղված քարոզչություն ողջ աշխարհում:
  Կազմակերպության նախագահ Ա. Ավետիսյանը շնորհակալություն հայտնեց մարզպետին կազմակերպության կողմից Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչմանն ուղղված միջոցառումներին մասնակցելու և աջակցելու համար, նշելով.
<<Կազմակերպության խորհրդի որոշմամբ` որպես մեծ հայրենասերի` ձեզ տրվում է <<1500000+1 հայրենիք-սփյուռք մշակութային կամուրջ>> հասարակական կազմակերպության պատվավոր անդամի կոչում: Պատիվ ունեմ ձեզ հանձնելու նաև <<Հայոց ցեղասպանութեան 95-100 ամեակի <<Աւետիս Ահարոնեան>> 1-ին աստիճանի յոբելեանական ոսկե հուշամեդալ>>-ը:
  Շնորհակալություն հայտնելով գնահատանքի համար` մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց.
   <<Ցեղասպանության 100-ամյակի միջոցառումներն իսկապես աննախադեպ էին: Ի դեմս Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի` մեր ժողովուրդը հանդես եկավ որպես մեկ բռունցք, մեկ ամուր միասնություն: Հայ ժողովրդի անցած պատմական ուղին փաստում է, որ մենք անպարտելի ենք մեր միասնականությամբ: Ահա այդ ոգով պետք է ներկայացնենք մեր արդար պահանջները, կերտենք մեր ազգի ապագան>>:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36