Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ ԳԵՐՄԱՆԻԱՅԻ ԿՈՂՄԻՑ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՎՈՂ <<ՊԱՀՊԱՆՎՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԻ ԱՋԱԿՑՈՒԹՅՈՒՆ>> ԾՐԱԳՐԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

16.07.2015

   Այսօր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հանդիպել է Գերմանիայի ֆինանսական համագործակցության շրջանակներում գործող <<Պահպանվող տարածքների աջակցություն>> ծրագրի /GITEC/ ղեկավար Գեվին Բելլին:
   Անցկացվեց աշխատանքային քննարկում` պահպանվող տարածքների կառավարման արդյունավետության բարձրացման, դրանց մոտ գտնվող գյուղական համայնքների բնակիչների սոցիալ-տնտեսական վիճակի բարելավման հարցերի շուրջ: Ներկա էին մարզպետի տեղակալ Վ. Գրիգորյանը, ծրագրի ղեկավարի ազգային տեղակալ Մ. Նալբանդյանը, <<Զանգեզուր>> կենսոլորտային համալիր>>-ի տնօրեն Կ. Կիրակոսյանը:
    Կովկասյան տարածաշրջանում Գերմանիայի ֆինանսավորմամբ գործում են մոտ մեկ տասնյակ ծրագրեր, որոնք նպաստում են կենսաբազմազանության պահպանմանն ու համաչափ օգտագործմանը: Ծրագրերն իրականացվում են KfW Զարգացման բանկի համաֆինանսավորմամբ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 16:18:36