Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՊԱՆՈՒՄ

24.07.2015

Հարգելի՛ սյունեցիներ.
Հուլիսի 26-ին Կապան քաղաքում տեղի կունենա Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման արարողությունը:
Իրանի հայկական սրբավայր Սուրբ Թադեի վանքում ջահը կդիմավորեն Եվրոպայի երիտասարդների 2013թ. աթլետիկայի չեմպիոն Լևոն Աղասյանը, ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Ս. Դավթյանը:
Կապանում Լևոն Աղասյանը Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահը կհասցնի Կապանի Դավիթ Բեկի հրապարակ, որտեղ կկազմակերպվի քաղաքային հանդիսություն:
Հուլիսի 26-ին ժամը 10:30-ին բոլորիդ հրավիրում ենք մասնակցելու այս արարողությանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11