Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՋԱՀԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆ ԿԱՊԱՆՈՒՄ

26.07.2015

  ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի գլխավորությամբ հուլիսի 26-ին մարզկենտրոն Կապանում կայացել է Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման արարողությունը: Ներկա էին Համահայկական խաղերի համաշխարհային գործադիր կոմիտեի նախագահի խորհրդական Օ. Օրդյանը, կոմիտեի գլխավոր քարտուղար Բ. Բուռնազյանը, անդամներ Ա. Հավանը (Իրանի ներկայացուցիչ), Հ. Թամրազյանը (Կիպրոսի ներկայացուցիչ), մարզպետի տեղակալներ Վ. Գրիգորյանը, Վ. Դավթյանը, Կապան քաղաքային համայնքի ղեկավար Ա. Հայրապետյանը, քաղաքացիներ, հյուրեր:
  Ս. Թադեի վանքում ջահի դիմավորման արարողությանը ներկա են եղել ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը և մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության մշակույթի բաժնի պետ Ս. Դավթյանը:
Կապանում ջահը դիմավորել է Եվրոպայի երիտասարդների 2013թ. աթլետիկայի չեմպիոն Լևոն Աղասյանը:
  Համահայկական 6-րդ ամառային խաղերի ջահի ընդունման առթիվ Կապանի քաղաքապետարանի կողմից կազմակերպվել էր հանդիսավոր հյուրընկալություն:
Մարզպետ Ս. Խաչատրյանն, ողջունելով ներկաներին, Համահայկական խաղերի Սյունիքի 109 մարզիկներին, իր ելույթում մասնավորապես նշեց. <<Ջերմորեն ողջունում եմ Համահայկոական 6-րդ խաղերն ազդարարող ջահի մուտքը Սյունիքի մարզ:
Համահայկական խաղերը Հայաստանում անցկացնելը նպաստում է ոչ միայն մարզական կյանքի ակտիվացմանը, այլև Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ու զարգացմանը: Համահայկական 6-րդ խաղերի ժամանակ ասպարեզ դուրս կգան միանգամից 17 մարզաձևերի ներկայացուցիչներ և այդ ազգային սպորտային պայքարին կհետևեն միլիոնավոր հայեր ողջ աշխարհում:
Խաղերի տարեցտարի մեծացող աշխարհագրությունը, մարզիկների և հյուրերի թվի աճը վկայում են աշխարհասփյուռ հայության միասնականության ու համախմբվածության մասին:
Այս խաղերը համախմբում ու հայրենիք են բերում հազարավոր հայ երիտասարդների աշխարհի տարբեր անկյուններից, ովքեր ոտք դնելով պատմական հայրենիքի սուրբ հողի վրա իրենց զգում են ժառանգորդը հզոր մի քաղաքակրթության, որի անունն է Հայաստան:
Սյունեցիները հպարտությամբ են ողջունում Համահայկական խաղերի ջահի ներկայությունը և փաստում ու սյունեցին պայքարող մասնիկն է այն հաղթանակի, որի անունն է հայ ժողովրդի միասնություն:
Հայրենիքը միավորող ուժը, առողջ ապորտային մրցակցությունը և կենդանի շփումները ողջ աշխարհի հայությանը և համահայկական խաղերի մասնակիցներին կպարգևեն անմոռաց սպորտային պահեր, միասնականության զգացողություն: Չեն լինի հաղթողներ և պարտվողներ, քանի որ այս խաղերը մեր ազգային միակամության ապացույցն են:
Համահայկական խաղերին մաղթում եմ բարի ընթացք և թող մեզ բերի ուժ ու միասնություն:
Հաջող մեկնարկ Համահայկական 6-րդ խաղերին>>:
  Սյունիքից Համահայկական 6-րդ խաղերի ջահը կտարվի Վայոց ձորի մարզ: Եղեգնաձոր քաղաքի ամֆիթատրոնում տեղի կունենա Համահայկական ամառային 6-րդ խաղերի ջահի դիմավորման հանդիսավոր արարողություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11