Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԸՆՏՐՎԵԼ Է ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՇԱԽՄԱՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆՈՐ ՆԱԽԱԳԱՀ

29.07.2015

 Հուլիսի 29-ին Գորիսի Ա.Օրդյանի անվան շախմատի դպրոցում տեղի ունեցավ Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի արտահերթ նիստը, որին մասնակցում էր ֆեդերացիայի 15 անդամից 10-ը:
Բավարարեց Մաքսիմ Հակոբյանի խնդրանքը՝ մարզի շախմատի ֆեդերացիայի նախագահի պարտականություներից իրեն ազատելու մասին:
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը և Հայաստանի շախմատի ֆեդերացիայի փոխնախագահ, ճանաչված գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը շնորհակալություն հայտնեցին Մաքսիմ Հակոբյանին՝ ֆեդերացիայի նախագահի պաշտոնը տարիներ շարունակ հաջողությամբ վարելու համար:
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի նոր նախագահ ընտրվեց «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲ ընկերության վարչական տնօրեն Վահե Հակոբյանը, ով ֆեդերացիայի անդամներին և ֆեդերացիայի արտահերթ նիստի մասնակիցներին շնորհակալություն հայտնեց վստահության համար և հավաստիացրեց, որ իրենից կախված ամեն ինչ կանի շախմատը Սյունիքի մարզում էլ ավելի զարգացնելու համար:
Այնուհետև ծավալվեց մտքերի աշխույժ փոխանակություն Սյունիքի մարզում շախմատի դրվածքի և դրա հետագա մասսայականացման շուրջ:
Սյունիքի մարզի շախմատի ֆեդերացիայի արտահերթ նիստին մասնակցում էին նաև Կապանի, Գորիսի, Մեղրու և Ագարակի քաղաքային համայնքների ղեկավարներ Աշոտ Հայրապետյանը, Վաչագան Ադունցը, Արշավիր Հովհաննիսյանը և Մխիթար Զաքարյանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00