Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՐՔՈՒՄ

30.07.2015


  2015թ. հուլիսի 30-ին Հայելի.am կայքում Լ. Ղազարյանի կողմից հրապարակված <<Փնտրվում է Սուրիկ Խաչատրյանը>> հոդվածը ոչ այլ ինչ է, եթե ոչ հերթական ապատեղեկատվություն, Սուրիկ Խաչատրյանին վարկաբեկելու հերթական փորձ: Հոդվածում տեղ գտած տեղեկատվությունը այն մասին, իբր Սուրիկ Խաչատրյանը աշխատավայր այցելում է լավագույն դեպքում շաբաթվա մեջ մեկ օր և մոռացել է աշխատանքի մասին` չի համապատասխանում իրականությանը:
   Ի գիտություն Հայելի.am-ին. Սյունիքի մարզպետն անցկացրել է հագեցած աշխատանքային շաբաթ` կատարելով մարզպետի իր գործառույթները:
  Հայելի.am-ին խորհուրդ կտայինք 1-2 անգամ լինել Սյունիքի մարզում` ապատեղեկատվությունից խուսափելու համար:
  Ինչ վերաբերում է <<որդուն փրկելու>> խնդրին, ապա Ս. Խաչատրյանը հրապարակավ հնչեցրել է իր կարծիքը, որ վստահում է Հայաստանի Հանրապետության իրավապահ մարմիններին և դատական համակարգին: 
 

ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2025-04-21 14:25:00