Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ 6-ՐԴ ԱՄԱՌԱՅԻՆ ԽԱՂԵՐԻ ՄԱՐԶԱՅԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐ
03.08.2015

Քիչ առաջ Համահայկական 6-րդ ամառային խաղերում Սյունիքը ներկայացնող Սիսիանի վոլեյբոլի կանանց հավաքականը 3-0 հաշվով հաղթեց Գերմանիայի Քյոլն քաղաքը ներկայացնող վոլեյբոլի կանանց թիմին:
Համահայկական 6-րդ ամառային խաղերում վոլեյբոլի մրցապայքարին մասնակցում են թվով 16 թիմեր, որոնք ընդգրկված են 4 ենթախմբերում: Վաղը Սիսիանի հավաքականը կմրցի Բրազիլիան ներկայացնող Սան Պաուլոյի հավաքականի հետ:
Գորիսի վոլեյբոլի տղամարդկանց հավաքականը նույն հաշվով (3-0) հաղթել է Բյուրեղավանի տղամարդկանց վոլեյբոլի հավաքականին: