Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԱՊԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ
04.08.2015

Օգոստոսի 4-ին (հուլիսի 27-ի փոխարեն) ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 28 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանմեկ, աշխատանքի տեղավորման՝ չորս, որդու ծառայությունը Կապանի որևէ զորամասում իրականացնելու, վթարային տան և բնակարանի վերանորոգման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից տասնութին տրվել է դրական լուծում, երեքը ուսումնասիրության ընթացքում են:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմած քաղաքացիները, ընթացքի մեջ են որդու ծառայությունը Կապանի որևէ զորամասում իրականացնելու, վթարային տան և բնակարանի վերանորոգման վերաբերյալ դիմումները: