Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՎԵՐԱԿԱՆԳՆՎԵՑ ՍՅՈՒՆԻՔ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՋՐԱԳԻԾԸ

05.08.2015

ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանն այսօր <<Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի գրասենյակի>> ղեկավար Ա. Շահբազյանի, Սյունիք և Աճանան գյուղական համայնքի ղեկավարների, մարզպետարանի աշխատակազմի քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանի, բնապահպանության բաժնի պետ Ա. Հարությունյանի և Կապանի <<Օրհուս>> բնապահպանական կենտրոնի ղեկավար Ա. Ավագյանի հետ այցելել է Սյունիք գյուղական համայնք, որտեղ ավարտվել են ոռոգման ջրագծի վերականգնման աշխատանքները:
Ջրագծի վերականգնումն իրականացվել է ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի <<Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագրի>> և <<Սյունիքի մարզում ԵԱՀԿ ծրագրերի գրասենյակի>> ծրագրի շրջանակում, որի նպատակն է մարզի Սյունիք և Աճանան գյուղական համայնքներում ոռոգման ջրագծերի վերանորոգման միջոցով հողերի դեգրադացիայի կանխարգելումն ու բնակչության անվտանգ գյուղմթերքի ապահովումը: Իրականցվել են 4 կմ ջրանցքի վերականգնման աշխատանքներ, որի արդյունքում ջրանցք է մտնում վարկյանում մոտ 240լ ջուր:
Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը կարևորել է ջրատարի վերանորոգումը և նշել , որ այն հնարավորություն կտա կանխելու ոռոգման նպատակով Արծվանիկի պոչամբարի ջրերի օգտագործումը:
Այցի ավարտին Կապանի <<Օրհուս>> բնապահպանական կենտրոնում տեղի ունեցավ քննարկում վերոնշյալ ծրագրերի հետագա համագործակցության վերաբերյալ:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11