Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԿԱՊԱՆՈՒՄ ՄԵԿՆԱՐԿԵՑ <<ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ -2015>> ՓԱՌԱՏՈՆԸ

07.08.2015

Օգոստոսի 6-ին Կապանում մեկնարկեց ավանդական դարձած <<Ուսանողական ամառ-2015>> միջոցառումը, որին մասնակցում են ոչ միայն Կապանի, այլև հանրապետության տարբեր քաղաքներում սովորող կապանցի ուսանողներ:
Կապանի քաղաքապետարանի մերձակա այգում տրված միջոցառման բացման հանդիսությանը ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի անունից փառատոնի մասնակիցներին ողջունեց ՀՀ Սյունիքի մարզպետի տեղակալ Վ. Դավթյանը:
Կարևորելով մեր բազմադարյա երազած պետականության ամրությունը և հայրենիքի հզորությունը, մասնավորապես նշվեց, որ երիտասարդական ուսանողական հավաքի նպատակը պետք է դառնա քաղաքական առճակատման ու անհանդուրժողականության ժխտումը և առողջ ու արդարամիտ քննադատությունը, որպեսզի հասարակական բոլոր ուժերի համախմբմամբ նպաստենք մեր մարզի զարգացմանը:
<<Ցանկանում եմ, որ դուք՝ սիրելիՙ ուսանողներ, լծվեք մեր մարզի ու մեր երկրի ապագան կերտելու ազգանվեր գործին: Հայրենիքի բնականոն զարգացման առաքելությունը կրում ենք բոլորս, և ժամանակն է, որպեսզի պատմական այս ծանր բեռը աստիճանաբար փոխանցվի երիտասարդներին:
Սյունյաց ուսանողությունը չպետք է իր վրա կրի անցողիկ գաղափարների ազդեցությունը, այլ պետք է ունենա իր սեփական ծրագրերն ու նպատակները:
Պետության ու պետականության շահերը վեր են ամեն ինչից. ահա սա պետք է դառնա ձեր գործելու կարգախոսն ու կյանքի հավատամքը>>:
Կապանի քաղաքապետ Ա.Հայրապետյանը իր ողջույնի խոսքում ընդգծելով ուսանողների դերը համայնքային կյանքի տարբեր ոլորտներում և, առհասարակ, պետության այսօրվա և վաղվա օրվա բնականոն կառուցման, զարգացման գործում, մասնավորապես նշեց. որ նման միջոցառումների ժամանակ ի հայտ են գալիս յուրաքանչյուրի ունեցած ունակություններն ու ձիրքը, այն նաև  իրենց դերը հստակեցնելու, ինքնաբացահայտման հնարավորություն է:
<<Ուսանողական ամառ - 2015>>-ի շրջանակներում, որը կտևի մինչև օգոստոսի 14-ը, կանցկացվեն սպորտային և ինտելեկտուալ խաղեր, այցելություններ մշակութային և տեսարժան վայրեր, վրանային ճամբարներ, արշավներ և այլն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15