Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՍԻՍԻԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆՈՒՄ ԾԱՆՈԹԱՑԵԼ Է ՃԱՆԱՊԱՐՀԱՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻՆ

10.08.2015

Օգոստոսի 7-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը աշխատանքային այցով Սիսիանի տարածաշրջանում էր: Մարզի ղեկավարը ծանոթացավ Համաշխարհային բանկի <<Կենսական նշանակության ճանապարհային ցանցի բարելավում>> ծրագրի շրջանակում նորոգվող միջպետական մայրուղուց Սիսիան և Սիսիանից Դաստակերտ տանող ճանապարհի շինարարական աշխատանքների ընթացքին: Ճանապարհային խոշոր այս ծրագրի շինաշխատանքերն առաջին հատվածում իրականացնում է <<Սիսիանի Բուատ>> ընկերությունը, երկրորդում՝ <<Զանգեզուր-տրանսշինը>> :
Մարզպետի առաջին կանգառը Շաքի համայնքում էր: Այստեղ ասֆալտբետոնե ծածկը մայթերով, ջրահեռացման առուներով հասել է գյուղամեջ, ինչի համար գյուղացիներն ու համայնքի ղեկավարը իրենց գոհունակությունը հայտնեցին: Ասֆալտապատման ու մայթերի կառուցման աշխատանքներ ծրագրով նախատեսված են նաև Բնունիս, Տոլորս, Տորունիք, Դաստակերտ, Ախլաթյան գյուղական համայնքներում:
Մարզպետ Ս. Խաչատրյանը նշեց, որ մոտ 2.5 մլրդ. դրամի միջոցներ են ներդրված այստեղ, աշխատանքները բնականոն հունով ընթանում են, հավելելով, որ շինարարները բարեխիղճ են, նաև նախագծից դուրս աշխատանքներ են իրականացնում: Մարզպետը նշեց, որ կային նաև վիճահարույց խնդիրներ, որոնք պետք է շտկվեին աշխատանքների որակն ապահովելու նպատակով:
Սիսիան քաղաքի սկզբնամասում ջրահեռացման և որոշ կոյուղագծերի անցկացման հետ կապված խնդիրներ կան: Մարզպետը տեղում զրուցեց շինարարների, բնակիչների ու քաղաքապետարանի աշխատակիցների հետ: Որոշվեց անել հնարավորը, որպեսզի նշված խնդիրները չազդեն շինաշխատանքների որակի վրա:
Մարզպետի հաջորդը կանգառը Տոլորս, Բնունիս համայնքներում էր: Բնունիսում ևս գրեթե ավարտվել են ասֆալտապատման աշխատանքները: Գյուղամիջի կառուցվող ճանապարհների հարցում գյուղացիները գոհ են, սակայն մտահոգություններ ունեն Սիսիանից Դաստակերտ հասնող ճանապարհի հարցում: Ծրագրով հիմնական այդ ճանապարհահատվածում ասֆալտապատում չի նախատեսվում, կատարվում են զուտ հողային ու ջրահեռացման աշխատանքներ: Նախագծից հանվել է նաև ցեմենտով գրունտի ամրացման աշխատանքների իրականացումը: Մարզպետը համաձայնեց գյուղացիների հետ այն հարցում, որ հողային ճանապարհը անձրևներին չի դիմանա, մանավանդ, որ դրա փորձը Սիսիան-Տոլորս ճանապարհահատվածում արդեն կա:
Մարզպետը գյուղացիների հետ զրույցի ժամանակ տեղեկացրեց, որ չորս տարի առաջ մարզի միջոցներով ավելի լուրջ տեխնոլոգիաներով, քան այսօրվանը, նորոգվեց մինչև Տոլորս ճանապարհը, սակայն ապարդյուն, քանի որ տարածաշրջանի բնակլիմայական պայմաններն ու առանձնահատկությունները խոչընդոտում էին. առաջին իսկ ուժեղ անձրևից ճանապարհի մեծ մասը քշվեց: Առաջիկայում կդիմեն կառավարությանը խնդրի լուծման նպատակով:
Բնունիսում մարզպետը խոստացավ նաև աջակցել այն գյուղացիներին, ովքեր տուժել են վերջին հրդեհից, որի հետևանքով այրվել է մոտ 30 հա աշնանացան ցորենի ցանքատարածություն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15