Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՀԱՆԴԻՊԵԼ Է <<ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ -2015>> ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԵՏ

11.08.2015

Երեկ երեկոյան ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը <<Բաղաբերդ >> ճամբարում հանդիպել է ավանդական դարձած <<Ուսանողական ամառ-2015>> փառատոնի մասնակիցներին: Մարզի ղեկավարը հետաքրքրվել է նրանց առօրյայով, զրուցել ուսանողների հետ և պատասխանել նրանց հարցերին:
Ողջունելով միջոցառման մասնակից ուսանողներին՝ մարզպետն ընդգծել է, որ կարվի հնարավորը, որպեսզի ավանդական դարձած այս միջոցառումը լինի մարզի մակարդակով և նշել, որ ջանքեր չպետք է խնայենք, որպեսզի մեր ուսանողները հնարավորություն ունենան իրագործելու իրենց նվիրական երազանքները:
Մարզպետը նաև ցանկացած ձևաչափով հանդիպումների և քննարկումների պատրաստակամություն հայտնեց և նշեց, որ համատեղ կհաղթահարեն մարզի առջև ծառացած բոլոր դժվարությունները:
Օգոստոսի 6-ին Կապանում մեկնարկած <<Ուսանողական ամառ-2015>> միջոցառմանը մասնակցում են ոչ միայն Կապանի, այլև հանրապետության տարբեր քաղաքներում սովորող կապանցի ուսանողներ, այն կտևի մինչև օգոստոսի 14-ը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 14:56:15