Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԿԱՊԱՆ ՔԱՂԱՔԻ ՇԻՆՀՐԱՊԱՐԱԿՆԵՐ

13.08.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանն այսօր այցելել է մարզկենտրոնի <<Սուրբ Մեսրոպ Մաշտոց >> եկեղեցու տարածքի շինհրապարակ:

Մարզպետ Ս. Խաչատրյանը Կապանի քաղաքապետ Ա. Հայրապետյանի, քաղաքաշինության ոլորտի պատասխանատուների, կանաչապատման աշխատանքներն իրականացնող <<Էկոլոգիական անվտանգության ապահովման և ժողովրդավարության զարգացման >> ՀԿ-ի և այլ պատասխանատուների ուղեկցությամբ շրջայցի ընթացքում ծանոթացել է այստեղ իրականացվող շինարարական, բարեկարգման և կանաչապատման աշխատանքների ընթացքին:

Մարզի ղեկավարին զեկուցվել է, որ այս տարվա օգոստոսի 1-ին մեկնարկած շինարարական աշխատանքներն ընթանում են ծրագրով նախատեսված ժամկետներին համապատասխան, նաև ներկայացվել են շինարարական աշխատանքների ընթացքում ծագած խնդիրները:Մարզպետը պատրաստակամություն հայտնեց համապատասխան միջոցներով աջակցել հողային, հենապատերի տեղադրման,ինչպես նաև քարե սալիկներով երեսպատման աշխատանքներին:

Մարզպետ Ս. Խաչատրյանը եղավ նաև Կապանի կենտրոնական հրապարակի ջրային գոտիների շինհրապարակում: Նախորդ տարվա մայիսին մեկնարկած այս ծրագրի նախագծանախահաշվային արժեքը կազմում է 246 մլն. դրամ: Ներկայումս իրականացվել է աշխատանքների զգալի մասը` մոտ 80 տոկոսը, որը նախատեսվում է ավարտել սեպտեմբերին:

Շրջայցի ընթացքում քննարկվեցին նաև Կապանի քաղաքապետի նախաձեռնությունները` կապված քաղաքի կենտրոնական հատվածների բարեկարգման հետ: Նախանշվեցին ու քննարկվեցին ծրագրերը և այլ հարցեր:
 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11