Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ԿԱՊԱՆԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՀԱՄԱՅՆՔՆԵՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅԱՄԲ

13.08.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մոտ այսօր Կապանի տարածաշրջանի համայնքապետերի մասնակցությամբ հրավիրված խորհրդակցությանը քննարկվեցին համայնքներում սեփական եկամուտների հավաքագրմանը վերաբերող հարցեր:
Մարզպետարանի աշխատակազմի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Հարություն Հովհաննիսյանը զեկուցեց, որ առանձին համայնքներում կան թերացումներ:
Մարզպետ Ս. Խաչատրյանի առաջարկությամբ սեփական եկամուտների հավաքագրման ցածր ցուցանիշներ ունեցող յուրաքանչյուր համայնքի ղեկավար ներկայացրեց վերջին մեկ շաբաթվա ընթացքում կատարված հավաքագրումների արդյունքները և սեղմ ժամկետում 100 տոկոս կատարողական ապահովելու հնարավորությունները: Մարզպետը համայնքապետերի կողմից արված պարզաբանումները լսելուց հետո հորդորեց նրանց ամենօրյա հետևողական աշխատանք տանել հավաքագրման ցուցանիշներն առաջիկա շաբաթվա ընթացքում բարելավելու ուղղությամբ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին նաև Կապանում հրդեհավտանգության հետ կապված հարցեր, որի մասին համառոտ տեղեկություններ ներկայացրեց ՀՀ ՏԿԱԻՆ Սյունիքի մարզի փրկարարական վարչության պետ Բագրատ Զաքարյանը:
Մարզպետն առաջարկեց, մինչև եղանակային պայմանների փոփոխությունը, հրդեհներից խուսափելու համար համայնքներում սահմանել հերթապահություն:
Խորհրդակցությանը քննարվեցին նաև ընթացիկ այլ հարցեր, որոնք վերաբերում էին համայնքային ճանապարհների և շենք-շինությունների տանիքների վերանորոգմանը, ջրահեռացման համակարգին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11