Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵԼ Է <<ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ԱՄԱՌ-2015>> ՄԻՋՈՑԱՌՄԱՆ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻՆ

14.08.2015

Օգոստոսի 13-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանն ընդունել է <<Ուսանողական ամառ- 2015>> միջոցառման մասնակից ուսանողներին:
Հանդիպման ընթացքում ծավալված հարց ու պատասխանի ընթացքում ուսանողներին հիմնականում հետաքրքրում էին տարածքային կառավարմանը և տեղական ինքնակառավարմանն առնչվող հարցեր: Ուսանողները նաև հետաքրքրվեցին մարզի զարգացման հեռանկարային ծրագրերով:
Մարզպետ Ս. Խաչատրյանն իր գոհունակությունն է հայտնել ուսանողներին ակտիվ գործունեության համար և նշել, որ երիտասարդության եռանդուն ջանքերի շնորհիվ է նաև պայմանավորված մեր պետականության ամրությունն ու հայրենիքի հզորությունը:
Ս. Խաչատրյանը կարևորել է երիտասարդների դերն ու նրանց հայրենանվեր գործունեությունը մեր պետականության կերտման ու զարգացման գործում:
Օգոստոսի 13-ը <<Ուսանողական ամառ- 2015>> միջոցառման կանոնակարգով նախատեսված է <<Ուսանողական կառավարման օր>>: Ուսանողները կառավարման գործառույթներ պետք է իրականացնեին տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման մակարդակով: Տարածքային կառավարման մարմնի ղեկավար մարզպետ Ս. Խաչատրյանը մինչև աշխատանքային օրվա ավարտը տարածքային կառավարման լիարժեքությունն ապահովելու նպատակով իր տեղը զիջեց Երևանի բժշկական համալսարանի 3-րդ կուրսի ուսանող Թաթուլ Գևորգյանին, ծանոթացրեց մարզպետի աշխատանքային ժամանակացույցին,օրվա և առաջիկա անելիքներին:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11