Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս.ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԳՈՐԻՍԻ ՊԱՏԿԵՐԱՍՐԱՀՈՒՄ ՆԵՐԿԱ Է ԳՏՆՎԵԼ ԳԵՂԱՆԿԱՐԻՉ ՆԻԿՈԼ ԱՂԱԲԱԲՅԱՆԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԻՆ

17.08.2015

 ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այցելել է Գորիսի քաղաքային պատկերասրահ, որը վերանորոգումից հետո առաջին անգամ բացեց դռները: Բացման օրն իր ցուցահանդեսը ներկայացրեց նաև գեղանկարիչ Նիկոլ Աղաբաբյանը: Պատկերասրահի և ցուցահանդեսի բացմանը ներկա էին նաև Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը, հյուրեր Սիսիանից, Կապանից և այլոք: Բացման արարողության պատիվն ընձեռնված էր քաղաքային պատկերասրահի տնօրեն Ժիրայր Մարտիրոսյանին և Նիկոլ Աղաբաբյանին: Ներկաները տպավորված էին գեղանկարչի վրձնի վառ գույներից, որն էլ դրսևորվեց նկարչին ուղղված գովեստի և շնորհակալական խոսքերում: Սյունիքի մարզպետը ողջունեց համագործակցությունը նկարչի հետ, շնորհակալություն հայտնեց Նիկոլ Աղաբաբյանին Սիսիանում և Գորիսում ցուցահանդեսներ կազմակերպելու համար և ծանոթացավ նկարչի գործերին: Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը շնորհակալագիր հանձնեց նկարչին, Գորիսի մասին գիրք նվիրեց նրան:
Ավարտից հետո Սյունիքի մարզպետ Ս.Խաչատրյանն այցելեց նաև Գորիսի զարգացման ինֆորմացիոն կենտրոն:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-03 17:33:11