Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՆԴԻՊՈՒՄ՝ ՄԱՐԶԻ ԳԵՆԴԵՐԱՅԻՆ ՀԱՐՑԵՐՈՎ ԶԲԱՂՎՈՂ ՄՇՏԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑԻՉՆԵՐԻ ՀԵՏ

18.08.2015

Այսօր Սյունիքի մարզպետարանի նիստերի դահլիճում տեղի ունեցավ հանդիպում-քննարկում` Սյունիքի մարզի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, կրթական հաստատությունների, քաղաքացիական հասարակության կառույցների և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի և ՀՀ առողջապահության նախարարների համատեղ հրամանով հաստատված համագործակցության հուշագրի համաձայն՝ իրականացվում է <<Պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելման ծրագիրը»:
Այն իրականացվում է <<Մարդկային զարգացման միջազգային կենտրոն>> հասարակական կազմակերպության, նաև <<Սթիթչինգ Սեյվ դը Չիլդրեն Նեդերլանդ>> կազմակերպության, <<Արմավիրի զարգացման կենտրոն>> ՀԿ-ի, <<Մարտունու կանանց համայնքային խորհուրդ>> ՀԿ-ի և <<Սեյվ դը Չիլդրեն Ինթերնեյշնըլ>> կազմակերպության հետ համագործակցությամբ ու Եվրոպական հանձնաժողովի ֆինանսական օժանդակությամբ:
Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ՀՀ մարզերում իրականացնել պտղի սեռով պայմանավորված հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանն ուղղված իրազեկման և քարոզչական աշխատանքներ, զարգացնել ՀՀ մարզերում պետական կառավարման մարմինների, հանրապետական գործադիր մարմինների տարածքային ծառայությունների ու համայնքների կարողությունները, յուրաքանչյուր մարզում ձևավորել և վերապատրաստել խորհրդատվական աշխատանքային մեկ խումբ, ինչպես նաև մշակել հանրային իրազեկման տեղայնացված գործիքներ և ապահովել նրանց փորձի փոխանակումն ու փոխգործակցությունը։
Կարևորվեց մարզի գենդերային հարցերով զբաղվող մշտական հանձնաժողովի ներգրավումը և ակտիվ մասնակցությունը, որը հնարավորություն կընձեռի արդյունավետ և համակարգված կերպով իրականացնել իրենց գործառույթները՝ Հայաստանում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հնարավորությունների հաստատման, գենդերային բռնության դեմ պայքարի պետական քաղաքականության և ծրագրերի իրականացման գործում։
Հանդիպման ընթացքում ներկայացվեցին և մանրամասն քննարկվեցին ՀՀ մարզերում և համայնքներում ծրագրով նախատեսվող գործողությունները և միջոցառումները, նկարագրվեց փորձի և գիտելիքի փոխանակման ցանցի և դրա խմբերի գործունեությունը :

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24