Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԱՅՑԵԼԵԼ Է ԳՈՐԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԻ ՇԻՆՈՒՀԱՅՐ, ԽՆԱԾԱԽ ԵՎ ՎԱՂԱՏՈՒՐ ՀԱՄԱՅՆՔՆԵՐ

22.08.2015

Օգոստոսի 21-ին աշխատանքային այցով Գորիսի տարածաշրջանում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Մարզպետն այցելեց Շինուհայր համայնք, որտեղ մարզպետի նախաձեռնությամբ վերանորոգվում է տեղի բազմաբնակարան շենքերից մեկը, որը գտնվում էր վթարային վիճակում:
Բնակիչները իրենց գոհունակությունը հայտնեցին մարզպետին և նշեցին, որ արդեն հանգիստ կարող են քնել իրենց բնակարաններում:
Մարզպետի հաջորդ կանգառը Խնածախ և Վաղատուր համայնքներում էր: Զրուցելով համայնքի բնակիկչների հետ, հետաքրքրվեց նրանց խնդիրներով և տեղեկացրեց, որ երկու գյուղեր՝ Վաղատուրը և Խոզնավարը, շուտով կօգտվեն կապույտ վառելիքից: Այս գյուղերում երկար տարիներ խնդիր էր գազամատակարարումը:
Խնածախցիներին հուզող խնդիրներից էին նաև ջրամատակարարումը, ճանապարհների վերանորոգումը, տրանսպորտի ապահովման հետ կապված հարցերը: Վաղատուր և Խոզնավար համայնքների բնակիչների բարձրացրած հարցերին մարզպետը ծանոթացավ հենց տեղում: Ս. Խաչատրյանը համայնքի բնակիչներին ասաց, որ բարձրացված հարցերը առաջիկայում կքննարկվեն և կարվի հնարավոր ամեն ինչ՝ լուծումներ տալու համար:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-02 12:44:51