Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԿԱՑՎԵՑ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՀԱՆՐԱԿՐԹԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐԻ ՈՒՍՈՒՑԻՉՆԵՐԻ ԵՎ ՏՆՕՐԵՆՆԵՐԻ ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ

24.08.2015

Այսօր Կապանի մշակույթի կենտրոնի դահլիճում տեղի ունեցավ կրթության ոլորտի աշխատողների ավանդական դարձած օգոստոսյան ամենամյա խորհրդակցությունը,որը վարում էր ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը: Խորհրդակցությանը մասնակցում էր ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանը, մարզպետարանի աշխատակազմի  կառուցվածքային ստորաբաժանումների և քաղաքային համայնքների ղեկավարներ, մարզի կրթական հաստատությունների տնօրեններ և մանկավարժներ:
Խորհրդակցությանը բացման խոսքով հանդես եկավ ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյանը, շնորհավորեց ներկաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ՝ մաղթելով նրանց արգասաբեր ու արդյունավետ ուսումնական տարի:
Խոսելով մարզի կրթական համակարգի 2014-2015 ուսումնական տարում հանրակրթության ոլորտում իրականացված աշխատանքների, առկա խնդիրների և նոր ուսումնական տարվա անելիքների մասին՝ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հ. Ալեքսանյանը իր ելույթում նշեց, որ 2014-2015 ուսումնական տարին իր արդյունավետությամբ հիմք է տալիս բարձրաձայնելու, որ կրթական համակարգը աշխատել է բարձր պատասխանատվությամբ և արդյունավետ: Իր խոսքում Հ. Ալեքսանյանը կարևորեց առաջադեմ և ստեղծագործ մանկավարժների բացահայտման, խրախուսման, զարգացման և բարեփոխումների գործընթացներում նրանց ներգրավվածության խնդիրը:Նշվեց, որ մարզում վերապատրաստվել են 457 մանկավարժներ:Հետևողական աշխատանքներ են իրականացվել հատուկ կրթական և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին հանրակրթական համակարգում ինտեգրելու աշխատանքները շարունակելու ուղղությամբ: Անդրադառնալով առարկայական օլիմպիադաների կազմակերպմանը, վարչության պետը մասնավորապես անդրադարձավ ներդպրոցական փուլին,նշելով, որ հենց այս փուլի ճիշտ կազմակերպումից են կախված մեր երեխաների հետագա հաջողություններն ու ձախողումները: Այս տարի օլիմպիադայի հանրապետական փուլի 76 մասնակիցներից 46-ը գրավել են մրցանակային տեղեր:
Կրթական ոլորտում առկա հիմնախնդիրների,հաջողությունների ու բացթողումների մասին ելույթներով հանդես եկան մարզի մի շարք ուսումնական հաստատությունների ղեկավարներ:
Հանրակրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումների, ինչպես նաև համակարգի զարգացման հետագա խնդիրների մասին պարզաբանումներով հանդես եկավ ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մ. Մկրտչյանը:
Նա անդրադարձավ, իր իսկ խոսքով, համագործակցային ժողովրդավարության մոտեցումներին, ինչպես նաև 12-ամյա հանրակրթական ուսուցման և ներառական կրթության խնդիրներին:
Մարզպետ Ս. Խաչատրյանը անդրադառնալով կրթության ոլորտի նորարարություններին ու նորամուծություններին՝ կարևորեց միջին մասնագիտական կրթության զարգացման, ինչպես նաև այդ հաստատությունները հիմնական դպրոցների շրջանավարտներով համալրելու հարցը, հանդես եկավ առաջարկություններով: Խոսելով մարզում գործող բարձրագույն ուսումնական հաստատությունների և մարզի զարգացման անմիջական կապի մասին՝ Ս. Խաչատրյանը նշեց, որ Սյունիքում կրթություն ստացած երիտասարդը ամրանում է իր բնօրրանում՝ նպաստելով մարզի զարգացմանը:
Ամփոփելով խորհրդակցությունը` մարզպետը տեղեկացրեց, որ 2015 թվականին շարունակվել են դպրոցների և նախադպրոցական ուսումնական հաստատությունների վերանորոգման, տեխնիկական վերազինման և գույքի թարմացման աշխատանքները:
Սյունիքի մարզում <<Ասիական զարգացման բանկի>> ծրագրով կառուցվող և վերակառուցվող դպրոցների ցանկում ընդգրկվել են Կապանի թիվ 7 և 1, Գորիսի թիվ 6 և Սիսիանի թիվ 2 դպրոցները: Իսկ 2016 թվականի պետական բյուջեի հաշվին նախատեսվում է իրականացնել շինվերանորոգման աշխատանքներ Սիսիանի թիվ 1, Մեղրիի թիվ 1, Կապանի թիվ 6 դպրոցներում: Ծրագրում ներգրավված են Ագարակի դպրոցի նոր ուսումնական մասնաշենքի կառուցումը և Գորիսի մանկապատանեկան մարզադպրոցի հիմնանորոգման նախապատրաստական աշխատանքները:
Խորհրդակցության ավարտին մարզպետը Քաջարանի թիվ 1 հիմնական դպրոցի ուսուցիչ Անահիտ Գրիգորյանին հանձնեց ՀՀ ԿԳ նախարարի հուշամեդալը՝  կրթության և գիտության ոլորտում ներդրած մեծագույն ավանդի համար, իսկ Կապանի թիվ 2 ավագ դպրոցի տնօրենի տեղակալ Շողիկ Բադալյանին շնորհավորեց վերջերս ՀՀ նախագահի կողմից մատաղ սերնդի կրթության և դաստիարակության գործում ունեցած վաստակի համար վաստակավոր մանկավարժի պատվավոր կոչմանն արժանանալու կապակցությամբ:
Խոսվեց նաև այլ հարցերի մասին,մասնավորապես,եղան տարբեր խնդիրների շուրջ մի շարք հուզող հարցեր, որոնց տրվեց համարժեք պատասխան և համապատասխան տեղեկատվություն:
 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24