Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԵՐՔՈՒՄ

26.08.2015

<<Newsbook.am>> էլեկտրոնային կայքում օգոստոսի 25-ին հրապարակված տեղեկատվությունն այն մասին, թե օրերս Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում միջադեպ է եղել բարձրաստիճան պաշտոնյաների մասնակցությամբ, որի արդյունքում տեղի է ունեցել ծեծկռտուք, սուտ է և չի համապատասխանում իրականությանը:
Ինչ վերաբերում է Սիսիանի քաղաքապետարանում կայացած հանդիպմանը, նշենք, որ ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այդ օրը քաղաքապետարանում չի եղել, այլ աշխատանքային շրջայցեր է կատարել Սիսիանի տարածաշրջանում, <<Հայջրմուղկոյուղի>> ՓԲ ընկերության հարավային մասնաճյուղի տնօրեն Ջիվան Մարգարյանի և Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի հետ քննարկել ջրահեռացման, նոր ջրագծերի և ճանապարհների ասֆալտապատման հետ կապված հարցեր:
Ասվածին հավելենք, որ Սիսիանի տարածաշրջանում և, մասնավորապես, Սիսիան քաղաքում կատարվում են ավելի քան 3 մլրդ դրամի շինարարական աշխատանքներ, որոնք մշտապես գտնվում են մարզպետի ուշադրության և հոգածության ներքո: Տարակուսելի է, որ առողջ քննարկումն ու աշխատանքների հետագա ծրագրավորումը չի հրապարակվում, ավելին՝ այն որակվում է որպես կաբինետային ծեծկռտուք:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-30 08:52:24