Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՈՒՂԵՐՁԸ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 1- Ի՝ ԳԻՏԵԼԻՔԻ,ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

31.08.2015

Սիրելիՙ աշակերտներ, ուսուցիչներ և ծնողներ,
Հարգելիՙ ուսանողներ և դասախոսներ,
Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա ու ուսումնական տարվա մեկնարկի առիթով:Սեպտեմբերի 1-ի խորհուրդը ազգովի ուխտագնացություն է դեպի մեր գիտակրթական արժեքներն ու արմատները: Դեպի լույսի ու գիտելիքի աղբյուրը տանող ճանապարհի նորովի ընկալմամբ էլ սկսելու ենք այս խորհրդավոր օրը:
Սյունիքի մարզը հարուստ է կրթության ազգային ավանդույթներով, և այս հնագույն լեռնաշխարհում են բացվել առաջին մեսրոպյան դպրոցներն ու վարդապետարանները: Մեր պապերն իրենց գոյության հերոսական պայքարում մաքառել են զենքով ու գիտելիքով` մշտապես բարձր գնահատելով գիտուն դպիրներին ու շնորհաշատ աշակերտներին: Պատմության բոլոր մարտահրավերները սյունեցին հաղթահարել է ոչ միայն զենքով, այլև գիտելիքի ու հոգու արիությամբ:
Սիրելիՙ դպրոցականներ, ուսանողներ, մաղթում եմ ձեզ բարձր առաջադիմություն և կամք՝ հաղթահարելու գիտելիքի անսահման աշխարհը նվաճելու դժվարությունները:
Հատկապես շնորհավորում եմ Սյունիքի բոլոր այն մանուկներին, ովքեր առաջին անգամ են ոտք դնում դպրոց: Մեծարանքի ու հարգանքի արժանի մեր մանկավարժներին, ում վստահվում է սերունդների կրթության ու դաստիարակության դժվարին գործը, հաջողություններ եմ մաղթում իրենց շնորհակալ ու հայրենանվեր աշխատանքում:
Այսօր, արագ փոփոխվող ու զարգացող աշխարհում, գիտելիքն ու կրթությունը ամենաթանկ արժեքներն են, մարդկային առաջընթացի ամենակարևոր նախապայմանները:
Անկախ պետականության մեր օրերում էլ սյունեցին գիտության և կրթության ասպարեզներում ունի իր ծանրակշիռ տեղն ու դերը:
Շնորհավորելով Սյունիքի դպրոցականներին, ուսանողներին, մանկավարժներին և ծնողներին նոր ուսումնական տարվա մեկնարկի ու գիտելիքի օրվա կապակցությամբ՝ մաղթում եմ բարձր առաջադիմություն ու գիտակրթական ձեռքբերումներ:


ՀՀ Սյունիքի մարզպետ Ս. Խաչատրյան
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30