Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԳՈՐԻՍՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԳԻՏԵԼԻՔԻ ՕՐՎԱՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ

01.09.2015

ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը Գիտելիքի օրվա և նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ այցելել է Գորիսի թիվ 4 և Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցներ:
Հանդիսավոր միջոցառմանը մարզպետը շնորհավորել է աշակերտներին ու մանկավարժներին գիտելիքի և դպրության տոնի կապակցությամբ: Աշակերտներին մաղթելով բարձր առաջադիմություն ու գիտակրթական ձեռքբերումներ՝ Սուրիկ Խաչատրյանը մասնավորապես նշել է.
<<Սյունիքի մարզը հարուստ է կրթության ազգային ավանդույթներով, և այս հնագույն լեռնաշխարհում են բացվել առաջին մեսրոպյան դպրոցներն ու վարդապետարանները: Պատմության բոլոր մարտահրավերները սյունեցին հաղթահարել է ոչ միայն զենքով, այլև գիտելիքի ու հոգու արիությամբ>>:
Արդեն ավանդական դարձած տոնական միջոցառումներին մասնակցում էին Գորիսի քաղաքապետ Վ. Ադունցը, ծնողներ, դպրոցների նախկին շրջանավարտներ, հյուրեր:
Մարզպետը ծանոթացել է դպրոցների դասասենյակային և ուսումնական պայմաններին, տեխնիկական հագեցվածությանը, զրուցել ծնողների և ուսուցիչների հետ:
Սեպտեմբերի 1-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը այցելել է նաև Գորիսի մի շարք այլ դպրոցներ:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30