Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՄԱՐԶՊԵՏ ՍՈՒՐԻԿ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵԼ Է ԼՂՀ ՀՌՉԱԿՄԱՆ 24-ՐԴ ՏԱՐԵԴԱՐՁԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻՆ
02.09.2015

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն այսօր ԼՂՀ մայրաքաղաք Ստեփանակերտում մասնակցել է Արցախի Հանրապետության հռչակման 24-րդ տարեդարձին նվիրված միջոցառումներին: Տոնական միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստանից ժամանած պաշտոնական պատվիրակության, արցախահայության և արտերկրից ժամանած հյուրերի հետ Ստեփանակերտի հուշահամալիրում ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը հարգանքի տուրք է մատուցել Արցախի անկախության համար զոհված հայորդիների հիշատակին, ծաղիկներ դրել ԼՂՀ Գերագույն խորհրդի առաջին նախագահ Արթուր Մկրտչյանի և արցախյան ազատամարտի նահատակների շիրիմներին: