Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԱՅՑՈՎ ՍՅՈՒՆԻՔՈՒՄ ԷՐ ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ

02.09.2015

Երկօրյա աշխատանքային այցով Սյունիքում էին ՀՀ մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը և Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը:
ՀՀ Սյունիքի մարզպետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանի և Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանի ուղեկցությամբ նրանք այցելել են Սիսիանի Զ.Խաչատրյանի և Ա.Հովսեփյանի տուն-թանգարան, Սիսիանի քաղաքային գրադարան և գեղարվեստի դպրոց, Որոտնավանք ու <<Զորաց քարեր>> հնագույն մեգալիթյան համալիր: Այնուհետև  Հ.Պողոսյանն ու Ա.Սաթյանը ժամանել են Գորիս, որտեղ նրանց ընդունել են ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանն ու Գորիսի քաղաքապետ Վաչագան Ադունցը: Նրանց զրույցը շարունակվել է Ակսել Բակունցի տուն-թանգարանում, որի ընթացքում քննարկվել են Սյունիքի մարզի մշակութային կյանքի մի շարք հրատապ հարցեր:
Սեպտեմբերի 1-ին ՀՀ մշակույթի նախարարն ու կոմպոզիտորների միության նախագահն այցելել են Տեղ գյուղ, համայնքի թիվ 1 դպրոցում մասնակցել գիտելիքի օրվան նվիրված միջոցառմանը, եղել գյուղի Սուրբ Գևորգ եկեղեցում:
Սեպտեմբերի 1-ին նրանք Տեղ գյուղից մեկնել են Ստեփանակերտ՝ մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված համերգին՝ մասնակցությամբ Լ.Կազարնովսկայայի:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-16 17:20:30