Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏ Ս. ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԿԱՊԱՆՈՒՄ ԱՆՑԿԱՑՐԵՑ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ

09.09.2015

Սեպտեմբերի 8-ին ՀՀ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը մարզկենտրոնում կատարել է քաղաքացիների ընդունելություն։
Մարզպետն ընդունել է 34 քաղաքացու: Դրամական օգնություն ստանալու խնդրանքով մարզպետին դիմել էր քսանհինգ, աշխատանքի տեղավորման՝ յոթ, բնակարան ձեռք բերելու և խմելու ջրի կարգավորման հարցերով՝ մեկական քաղաքացի:
Դրամական օգնության դիմումներից քսաներեքին տրվել է դրական լուծում, երկուսը ուսումնասիրության ընթացքում են:
Հաշվառման են վերցվել աշխատանքի ընդունվելու մասին դիմած քաղաքացիները: Մարզպետը աշխատակազմի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարեց ուսումնասիրել բնակարան ձեռք բերելու և խմելու ջրի կարգավորման վերաբերյալ դիմումները և ներկայացնել համապատասխան առաջարկություն:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-05-17 12:08:56